ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը

Հայտնի է 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնության հաղթողը
29.10.2016 | 14:03

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։

Եզրափակչում հանդիպեցին ՀՖԿՍՊԻ-ի եւ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) թիմերը։ Հանդիպման ընթացքում ՀՖԿՍՊԻ թիմը հաղթանակ տարավ 68-51 հաշվով։


Եզրափակչի ավարտին 1-ին տեղում է ՀՖԿՍՊԻ թիմը, 2-րդ տեղում ԵՊԲՀ-ի, իսկ 3-րդ տեղում Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմը:
ՀՀ ուսանողական մարզական խաղերի գլխավոր քարտուղար, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը փաստեց, որ նախորդ տարվա համեմատ ուսանողների շրջանում բասկետբոլի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում:
Այս տարի առաջնությանն առաջին անգամ մասնակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) թիմը:


Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին 9 բուհերի`ՀՖԿՍՊԻ-ի, ԵՊԲՀ-ի, ՃՇՀԱՀ-ի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի թիմերը:


Տեղեկացնենք, որ նոյեմբերի 1-3-ը կկայանան ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական մրցաշարի աղջիկների բասկետբոլի գավաթի առաջնությունը: Այնուհետև 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հանդբոլի տղաների առաջնությունը: Իսկ նոյեմբերի վերջին տեղի կունենա վոլեյբոլի մրցաշարը:


Հովհաննես Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ մյուս տարվանից խաղային ձևերում ուսանողական առաջնություններն անցկացվելու են լիգաների ձևով և ողջ տարվա ընթացքում:
17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհերի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։


Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ